Ավստրիայի ոստիկանությունը պարզել է վեց երիտասարդ աֆղանստանցի փախստականների ինքնությունը, որ Ամանորի գիշերը սեռական ոտնձգություններ են կատարել 18 կնոջ նկատմամբ: Ավստրիայի տարբեր քաղաքներից է ոստիկանությունը նմանատիպ բողոքներ ստացել։
Կանանցից մի քանիսին հաջողվել է լուսանկարել իրենց անհանգստացնողներին։ Նմանատիպ դեպք տեղի էր ունեցել նաև անցած տարի Ամանորի գիշերը Գերմանիայի Քյոլն քաղաքում, սեռական ոտնձգության մեջ մեղադրվողները հիմնականում Հյուսիսային Աֆրիկայից էին: